Մշակույթ 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը մեկ տարեկան է

Լրացավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հիմնադրման մեկ տարին: Այդ կապակցությամբ՝ ս. թ. հունվարի 29-ին թանգարան-ինստիտուտում բացվել է Քեթրին Քուքի (ԱՄՆ) «Ծառերի հիշողություն» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը. ցուցանմուշներն արծարծում են Հայոց ցեղասպանության թեման:

Հեղինակը տարբեր երկրներում լուսանկարել է Մեծ եղեռնի լուռ վկա դարձած տեղանքն ու վերապրածներին: Ցուցադրությունը կգործի մինչև ս. թ. ապրիլի 29-ը, ամեն օր (բացի չորեքշաբթի օրերից), ժամը 10:00-ից մինչև 16:30-ը: Ցուցահանդեսի բացման արարողությանը հաջորդել է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը:

Հնչել են Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Հարություն Դելլալյանի, Հայկ Մելիքյանի և Տաթև Ամիրյանի ստեղծագործությունները:

Նույն շարքից