Ուկրաինայի Գերագույն ռադայում քվեարկության է դրվել օրենքի նախագիծ, որը ռադիոյով հնչող օտարալեզու երգերին է վերաբերում: Գրում է Interfax-ը՝ հղում անելով երկրի մշակույթի փոխնախարար Վյաչեսլավ Կիրիլենկոյի թվիթերյան գրառմանը:
Առաջարկվում է սահմանել, որ երաժշտական ռադիոհաղորդումներում և ծրագրերում ուկրաինացի ստեղծագործողների և հեղինակների ստեղծագործությունները պետք է կազմեն ամենօրյա հեռարձակման ծավալի առնվազն 50 տոկոսը, իսկ երգերի բաժնում պետական լեզվով ուկրաինացի հեղինակների և կատարողների ստեղծագործությունները պետք է կազմեն 75 տոկոս:
Հաղորդվում է նաև, որ հինգշաբթի մի շարք ուկրաինացի արտիստներ դիմել են նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ պահանջով, որպեսզի ուկրաինական եթերը փակվի ՌԴ լսարանի համար: