Ռազմական 

ՆԱՏՕ-ն Արեւլյան Եվրոպայի երկրներում ձեռնամուխ է եղել նոր հրամանատարական շտաբների կազմավորմանը

ՆԱՏՕ-ն ծրագրում է ավելացնել միջազգային շտաբների թիվը դաշինքի արևելյան երկրներում: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի հյուսիսարևելյան կորպուսի հրամանատար Մանֆրեդ Հոֆմանը Postimees թերթին տված հարցազրույցում:

«ՆԱՏՕ-ի արևելյան թևում շտաբային միավորների թիվը կավելանա: Ամռան ավարտին իմ պատասխանատվության գոտում գտնվող՝ Բալթյան երկրներում ու Լեհաստանում տեղակայված 4 շտաբային միավորներին կավելանան ևս երկուսը, մեկը՝ Սլովակիայում և մյուսը՝ Հունգարիայում»,-ասվում է հաղորդագրությունում:

Այդ երկու շտաբները կենթարկվեն հարավարևելյան կորպուսին. մեկը՝ Ռումինիայում, մյուսը՝ Բուլղարիայում:

Հոֆմանը նշել է, որ միջազգային շտաբային միավորները պետք է ամբողջությամբ պատրաստ լինեն մինչև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը կանցկացվի հուլիսի սկզբին՝ Վարշավայում:

Նույն շարքից