Մոսկվայում ապրիլի 19–ին տեղի կունենա Մոսկվայի հայկական թատրոնի «Դատարանն է գալիս» վավերագրական ներկայացում–դրամայի պրեմիերան, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։
Ներկայացումը բեմադրված է ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի և Մոսկվայի կառավարության աջակցությամբ։ Ներկայացման մեջ հանդես կգան Ռուսաստանի, Հայաստանի և այլ երկրների հայտնի դերասանները։
Ներկայացման մեջ, մասնավորապես, հանդես կգան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, Ռուսաստանի ժողովրդական արտիստներ Դմիտրի Խառատյանը, Ալեքսեյ Պետրենկոն, Յուրի Նազարովը, Ալեքսեյ Շեյնինը, Ալեքսանդր Գոլոբորոդկոն, Ալեքսանդր Կորշունովը, Սերգեյ Սազոնտիևը։
Ներկայացման մեջ օգտագորված են վավերագրական արխիվային տեսանյութեր և լուսանկարներ։