Կաթոլիկների թիվը ողջ աշխարհում 2013-ին աճել է 12 տոկոսով` 2005 թվականի համեմատ: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է EFE գործակալությունը` մեջբերելով Սուրբ Աթոռի մամլո ծառայության հրապարակած տվյալները:
2013-ին կաթոլիկների թիվն աշխարհում կազմել է 1. 254 մլրդ մարդ, որը կազմել է մոլորակի բնակչության 17.7 տոկոսը:
EFE գործակալության տվյալներով` կաթոլիկների թիվը Աֆրիկայում 2013-ին աճել է 34 տոկոսով, իսկ Ասիայում` 17.4 տոկոսով:
Կաթոլիկ հավատքը դավանողների թիվը 2005-2013-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայում աճել է 2 տոկոսով, իսկ ԱՄՆ-ում` 10.5 տոկոսով: