Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում քրոջ` Քորթնի Քարդաշյանի հետ լուսանկար է հրապարակել։
«Շնորհավոր ավագ քույրիկիս ծննդյան տարեդարձը: Ես միշտ ընդօրինակել եմ քեզանից ամեն ինչ, երբ մենք երեխա էինք, այժմ ես սովորում եմ քեզանից ամեն ինչ` որպես հասուն մարդ: Դու հիանալի մայրիկ ես, և ես անչափ երջանիկ եմ, որ մեր երեխաները միասին են մեծանում` ասես հարազատ քույր ու եղբայրներ: Ես ամեն օր քեզանից շատ բան եմ սովորում: Սիրում եմ քեզ և հպարտ եմ, որ դու իմ քույրն ես: Չգիտեմ` ինչ էի անելու առանց քեզ»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քորթնին ափսոսանք էր հայտնել քույրերի հետ Հայաստան չժամանելու համար:
Իր բացակայությունը 36-ամյա մոդելը մեկնաբանել էր փոքր երեխաների հետ ճամփորդելու դժվարությամբ: Նա նաև հույս է հայտնել, որ մի օր քույրերի հետ միասին կայցելի Հայաստան: