Պարբերականները համառորեն հայտնում են, թե հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և Ամալ Ալամուդինը բաժանվել են:
Սակայն այս զույգի միակ խնդիրը ռոմանտիկ հանդիպումների համար ժամանակի սղությունն է, գրում է tatler.ru-ն:
Ընդ որում՝ հոլիվուդյան դերասանը և նրա իրավաբան կինը հաջողությամբ հաղթահարել են նաև այս խոչընդոտը. այժմ Ամալն այցելում է Ջորջին նաև նկարահանումների ժամանակ: Օրերս Ամալ Ալամուդինին նկատել են «Փողային հրեշը» դետեկտիվ թրիլերի նկարահանումների ժամանակ:




















