Մշակույթ 

Մեքսիկայում Թուրքիայի դեսպանությունը կասեցնում է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրությունը

Մեքսիկայում Թուրքիայի դեսպանությանը հաջողվել է դադարեցնել Մշակույթի ազգային թանգարանում հայկական կինոյի ցուցադրությունը` պետական ու կառավարական ոլորտներում ճնշում գործադրելով:
Ինչպես հայտնում է Prensa Armenia-ն` ցուցադրությանը, որը ծրագրված էր անցկացնել Մեխիկոյում, պետք է ներկայացվեին այնպիսի փաստավավերագրական ֆիլմեր, ինչպիսիք են «Տատիկիս դաջվածքները», «Արտույտների ագարակը», «Սպին», «Ճիչը» և «Արարատը»:

«Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի ներկայիս կառավարությունը  բոլոր միջոցները ձեռնարկում է` փորձելով կանխել «ցեղասպանություն» բառի կիրառումը», - նշել է պրոֆեսոր Կառլոս Անթառամյանը` Մեքսիկայի Հիշողության և հանդուրժողականության թանգարանում «Հայաստան, բաց վերք» լուսանկարչական ցուցադրության բացմանը:

Ըստ աղբյուրի` Մեքսիկայի ԱԳՆ-ն, հետևելով թուրքական դիվանագիտական ճնշմանը, փորձում է կանխել «ցեղասպանություն» բառի օգտագործումը   հիշատակմանը նվիրված այլ միջոցառումների ժամանակ:

«Մեքսիկայի կառավարությունը ո՛չ միայն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև` վերջին օրերին երկրի ներսում անհանգստություն է տիրում` փորձելով լռեցնել հետաքրքրությունը Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների հանդեպ, որոնք կազմակերպում է Մեքսիկայի հայ համայնքը: Այս բառը շարունակվում է լռեցվել նաև 2015 թվականին», - ասել է Անթառամյանը:

Նույն շարքից