Մշակույթ 

Արգենտինայի Ռիո Գալյեգոս քաղաքում Հայոց ցեղասպանության հարյուրերոդ տարելիցին նվիրված ցուցահանդես կբացվի

 

Արգենտինայում Խտրականության, քսենոֆոբիայի և ռասիզմի դեմ ազգային ինստիտուտի Սանտա Կրուսի պատվիրակության, Հայ դատի հանձնախմբի և Ռիո Գալյեգոս քաղաքի հայ համայնքի  նախաձեռնությամբ ապրիլի 24-ին Սանտա Կրուսի մշակութային համալիրում կբացվի լուսանկարչական ցուցադրություն` նվիրված 1915-ի Ցեղասպանության ոգեկոչմանը:

 

Ինչպես գրում է tnriogallegos.com-ը` ցուցահանդեսը, որը  նվիրվում է 1915-ի ապրիլի 24-ին տեղի ունեցած ձերբակալություններին և դրան հաջորդած կոտորածներին, որին զոհ է գնացել միլիոն ու կես հայ, բաց կլինի մինչև մայիսի 6-ը:

«Ամիսներ շարունակ պատրաստվել  ենք Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ոգեկոչմանը, որն այնքան կարևոր է  աշխարհի բոլոր հայերի համար, և մտադիր ենք շարունակել միջոցառումների անցկացումը ողջ տարվա ընթացքում», - նշել է Ռիո Գալյեգոս քաղաքի հայ համայնքի ղեկավար Ալեխանդրո Ավագյանը:

Նույն շարքից