Մշակույթ 

Շառլ Ազնավուրը համերգ կունենա Մոսկվայում, Լիդա տատիկին նույնպես ներկա կլինի համերգին

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը չորեքշաբթի համերգու կունենա Մոսկվայի «Քրոքուս սիթի հոլում», ծրագրում կհնչեն մաեստրոյի երգացանկի լավագույն ստեղծագործությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։



Ազնավուրի նախորդ տարվա համերգը Մոսկվայում հայտարարվել էր նրա կարիերան եզրափակող, սակայն երկրպագուների բազմաթիվ խնդրանքներից հետո 90-ամյա դասականը նորից համերգ կունենա։



Ավելի վաղ ԶԼՄ-ներում մեծ արձագանք էր ստացել մաեստրոյի երկրպագուհի «Լիդա տատիկի» պատմությունը, ով կատարում էր Ազնավուրի ստեղծագործությունները և երազում էր ներկա լինել համերգին։ Այդ պատմությունը հուզեց մաեստրոյին, և նա տեսաուղերձ ձայնագրեց` ուղղված իր երկրպագուհուն և նրան հրավիրեց համերգի։ Տարեց կինն անհարմար էր զգում մամուլի նման ուշադրությունից, սակայն ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հայտնեցին համերգի կազմակերպիչները, Լիդա տատիկին  համոզել են, և նա կգա համերգին։



Համերգին Ազնավուրը կկատարի իր լավագույն երգերը, ծրագրում երգեր են 7 լեզուներով, այդ թվում` ռուսերեն։

Նույն շարքից