Ռազմական 

Վերջին օրերին Ռուսաստանի օդուժը ոչնչացրել է ահաբեկիչների ավելի քան 1300 հենակետ

analitik.am

Վերջին օրերին Ռուսաստանի օդուժը ոչնչացրել է ահաբեկիչների ավելի քան 1300 հենակետ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, նշելով, որ ռուսական ինքնաթիռները Սիրիայում 1 շաբաթում 468 մարտական թռիչքի ընթացքում ահաբեկիչների ավելի քան 1300 օբյեկտ են ոչնչացրել:Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Անցած շաբաթվա ընթացքում ռուսական ինքնաթիռները Սիրիայի Արաբական Հանրապետությունում 468 մարտական թռիչք են իրականացրել: Այդ թվում՝ 24 թռիչք ռուսական տարածքից իրականացրել են Tu-22m3 հեռահար ռմբակոծիչները»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ մարտական թռիչքների ժամանակ ոչնչացվել է ահաբեկիչների 1354 օբյեկտ Հալեպ, Լաթաքիա, Համա, Հոմս, Դամասկոս, Ռաքքա, Դերեա և Դեյր-էզ-Զոր նահանգներում:

«Հեռահար ռմբակոծիչ օդուժի ինքնաթիռներն աջակցել են սիրիական կառավարական զորքերի ստորաբաժանումներին, որոնք պաշտպանում են Դեյր-էզ-Զոր քաղաքը: Խմեյմիմ ավիաբազայից գործող օպերատիվ-տակտիկական օդուժի ինքնաթիռների հետ համատեղ Ռուսաստանի Դաշնության տարածքից Tu-22m3 ռմբակոծիչների հասցրած օդային հարվածների արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների 23 կարևոր թիրախ տվյալ շրջանում»,- ասել է Կոնաշենկովը:

Նույն շարքից