Ռազմական 

Թուրքիան գնդակոծում է Սիրիայի սահմանային շրջանները՝ ահաբեկիչների նահանջն ապահովելու համար

analitik.am

Թուրքիան գնդակոծում է Սիրիայի սահմանային շրջանները՝ ահաբեկիչների նահանջն ապահովելու համար: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությքունը, նշելով, որ  ՌԴ ՊՆ-ն անհերքելի ապացույցներ ունի, որ Թուրքիան խոշոր տրամաչափի հրետանուց կրակում է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենոկվը։

Նրա խոսքով՝ ՊՆ-ն համապատասխան տեսանյութը ստացել է Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչներից։ Կադրերում երեւում է սահմանամերձ ուղեկալ կետերից մեկում խոշոր տրամաչափի ինքնագնաց հրետանային սարքավորումների տեղակայումը։ «Դա էլ կոչում ենք փաստ»,- ասել է Կոնաշենկովը։

Այս տեսանյութը հրապարակվել էր այն բանից հետո, երբ Անկարան ռուսական կողմին մեղադրել էր Թուրքիայի օդային սահմանը հատելու մեջ։ Պենտագոնը համաձայնել էր Թուրքիայի հայտարարությունների հետ։ Աժմ ՌԴ ՊՆ-ն ՆԱՏՕ-ին եւ Պենտագոնին խնդրել է արձագանքել այդ տեսանյութին, փոխանցում է Lifenews-ը։

Նույն շարքից