Մշակույթ 

Քանյե Ուեսթի և Քարդաշյանի ամուսնությունը բիզնես նախագիծ է. Վենդի Ուիլյամս

analitik.am

Հեռուստահաղորդավարուհի Վենդի Ուիլյամսը հայտարարել է, որ Քանյե Ուեսթը միասեռական է և հայտնի Քիմ Քարդաշյանի հետ նրա ամուսնությունը կեղծ է, գրում է Entertainment Tonight-ը:

Ուիլյամսը մեկնաբանել է վերջերս Քանյեի նոր ալբոմի առիթով սոցցանցում ծավալված փոխադարձ վիրավորանքները Քանյե Ուեսթի և նրա գործընկերոջ՝ մեկ այլ ռեփերի՝ Ուիզ Խալիֆայի միջև․ «Ես համարում եմ, որ Քանյեն միասեռական է՝ հաշվի առնելով այն, ինչ պատմել է մեզ Էմբերը՝ նրա նախկին ընկերուհին և Խալիֆայի նախկին կինը: Երբ ես աշխատում էի ռադիոյում, ինձ աշխատանքից ազատեցին այն բանի համար, որ ես կազմել էի միասեռական ռեփերների ցուցակը: Ես այլևս ոչինչ չեմ ասի Քանյեի մասին: Մարդիկ իրենց ննջարաններում անում են այն, ինչ հարմար են գտնում, բայց ես զարմացած եմ Քիմ Քարդաշյանի պահվածքից. չէ՞ որ բոլոր տեղյակ մարդկանց վաղուց հայտնի է, որ նրանց ամուսնությունը բիզնես պայմանագիր է»:

wendy-williams-kanye-wiz

Նույն շարքից