Ռազմական 

Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է Ռուսաստանի հետ համատեղ պայքարել ԻՊ դեմ

analitik.am

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմությունը պատրաստ է Ռուսաստանի հետ համատեղ պայքարել ԴԱԻՇ-ի դեմ, սակայն պնդում է դադարեցնել օդատիեզերական ուժերի գործողությունը։

Այդ մասին հայտարարել է Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սալեմ ալ-Մասլատը. «Եթե մենք տեսնենք, որ Ռուսաստանը լրջորեն պայքարում է ահաբեկչության դեմ, ապա մենք նրա հետ համատեղ կպայքարենք ահաբեկչության դեմ Սիրիայում։
Մենք համատեղ կպայքարենք ԴԱԻՇ-ի դեմ։ Ռուս ժողովուրդը Սիրիայի ժողովրդի մոտ ընկերն է և մենք ցանկանում ենք, որ այդպես էլ մնա։ Մենք ցանկանում ենք ամուր հարաբերություններ ռուս ժողովրդի հետ։ Ռուսաստանը պետք է դադարեցնի հարձակումները սիրիացիների վրա»։

Նույն շարքից