Ռազմական 

Ֆրասիան կշարունակի Սիրիայում ու Իրաքում ԻՊ ահաբեկիչների դեմ ավիահարվածները

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի զինված ուժերին հրամայել է շարունակել օդային հարվածներ հասցնել Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի դիրքերին: Այդ մասին ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, գրում է tass.ru-ն:

Այնտեղ նշվում է, որ նեղ շրջանակներում անցկացված ժողովը վերաբերել է արտաքին գործողություններին: Ներկայացվել է ԴԱԻՇ-ի դեմ Ֆրանսիայի զինված ուժերի ծավալած ռազմական գործողությունների մասին հաշվետվությունը: Այդ առիթով քննարկվել է նաև «Ժնևում խաղաղ բանակցությունների հեռանկարում Սիրիայի չափավոր ընդդիմությանը աջակցություն ցուցաբերելու հարցը»:

Ինչպես նշել է Օլանդը՝ բանակցությունները միակ հնարավոր միջոցն է այդ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման և ԴԱԻՇ-ի գործունեությունից բխող վտանգը արմատախիլ անելու համար:

Նույն շարքից