Ռազմական 

Սիրիայի կառավարական զորքերն ազատագրել են Հալեպի հարավում գտնվող ռազմական հանգույցը

analitik.am

Սիրիայի կառավարական զորքերը դաշնակցային ուժերի աջակցությամբ վերականգնել են վերահսկողությունը Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող Դվեյր Ալ-Զեյթուն բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։

«Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումը դաշնակցային ուժերի հետ համագործակցությամբ վերականգնել է անվտանգությունն ու կայունությունը Հալեպի հյուսիսային Դվեյր Ալ-Զեյթուն բնակավայրում»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։

Ներկայում սիրիական բանակը ժողովրդական աշխարհազորի և ՌԴ ավիացիայի աջակցությամբ արաբական հանրապետության ողջ տարածքում բարեհաջող գործողություն է անցկացնում գրոհայինների դեմ։

Նույն շարքից