Մշակույթ 

Մարիա Գուլեգինա. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

analitik.am

Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է աշխարհի լավագույն դրամատիկ սոպրանո, օպերային երգչուհի Մարիա Գուլեգինան։

Պատասխանելով հարցին, թե ինչ է զգում՝ տնվելոց Հայաստանում, երգչուհին ասել է. «Գիտեմ, լի եմ հույզերով, քանի որ մենք նշում ենք նման ողբերգական տարելիցը՝ 100 տարին։ Կարծում եմ, որ այդ տարելիցը պետք է բեկումնային պահ լինի, որ մարդիկ պարզապես հասկանան, ընդունեն, գիտակցեն եւ այս պահից սկսած ապրեն նորովի։ Քանի որ, սկզբունքորեն, մեզ բոլորիս խաղաղություն է պետք, պետք է միայն երեխա մեծացնել, եւ չարությունն ու ատելություն սպանում են»։

Պատմության տարբեր պահերի ժողովուրդները պատերազմել են իրար հետ, թշնամություն արել, եւ դա սարսափելի է։ «Այն, ինչ եղավ 100 տարի առաջ, սարսափելի է։ Բայց հանուն մեր երեխաների ապագայի, հանուն ապագայի պետք է պարզապես ապրել եւ հիշել նահատակներին»,- ընդգծել է Մարիա Գուլեգինան։ 

Նույն շարքից