Առողջապահություն 

Հայաստանում 2014 թվականին տուբերկուլոզի 1046 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում 2014 թվականին տուբերկուլոզի 1046 նոր դեպք է գրանցվել, որոնցից 90-ը դեղորայքակայուն են: Այս մասին այսօր  մեկնարկած գիտաժողովին հայտարարել է Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը:


Նրա խոսքով՝ տուբերկուլոզով հիվանդացությունը Հայաստանում տարեցտարի նվազում է, բայց ոչ այնքան արագ, որքան զարգացած երկրներում: 2014 թվականի տվյալներով՝ 100 000 բնակչի հաշվով 34.7 նոր դեպք էր գրանցվել: Համեմատության համար՝ 2013 թվականին տուբերկուլոզի 1980 դեպք էր գրանցվել (100 000 բնակչի հաշվով՝ 66 դեպք), որոնցից 119-ը բազմադեղորայքակայուն էին:

Նույն շարքից