Մշակույթ 

Ադելը արգելել է Դոնալդ Թրամփին օգտագործել իր երգերը

Բրիտանացի երգչուհի Ադելը թույլ չի տվել ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփին օգտագործել իր երգերը նախագահական ընտրարշավում:

Այս մասին գրում է Gazeta.ru կայքը՝ հղում անելով The Independent-ին:

Ինչպես հիշեցնում է թերթը՝ Ադելի Rolling In The Deep հիթը մշտապես հնչել է նախընտրական միջոցառումներով Թրամփի հայտնվելուց առաջ։ Օգտագործվել է նաև Skyfall երգը։

Թրամփն Ադելի երկրպագուն է, 2015 թվականին նա այցելել է նրա նյույորքյան համերգին։

Նույն շարքից