Առողջապահություն 

Էբոլա վիրուսից մահացածների թիվը հասել է 9380-ի

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Էբոլա մահացու տենդով վարակվածների ընդհանոր թիվը կազմում է 23.253 հազար մարդ, իսկ մահացածների թիվը հասել է 9.380 հազարի:

 

Այդ մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, նշելով, որ Գվինեայում վերջին շավաթվա ընթացքում վիրուսով վարակվածների թիվը զգալիորեն նվազել է, սակայն, ընդհանուր առմամբ այս երկրում վարակվել է շուրջ 3.108 հազար մարդ:

 

Սիեռա-Լիոնեում վարակվածների թիվը կազմում է 11.103 մարդ, իսկ լիբերիայում մահացել է 3.900 հազար մարդ:

Աֆրիկայում աշխատող բժշկական անձնակազմի զոհերի թիվը հասնում է 488 մարդու:

 

 

 

 

Նույն շարքից