Մշակույթ 

Դի Կապրիոն մոտենում է «Օսկարին»

analitik.am

Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն շարունակում է իր հաղթարշավը: «Ոսկե գլոբուսից» հետո նա՝ որպես տարվա լավագույն դերասան, դարձավ նաև ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակակիրը «Փրկվածը» ֆիլմում խաղացած դերի համար:
Այս մրցանակին հավակնում էին Ջոնի Դեպը («Սև պատարագ»), Մայքլ Ֆասբենդերը («Սթիվ Ջոբս»), Էդդի Ռեդմայնը («Դանիացի աղջիկը») և Բրայան Քրենսոնը («Թրամբո»):
Լավագույն դերսանական կազմի համար մրցանակը շնորհվել է «Դաունթոն աբբայություն» դրամատիկական սերիալին և «Ուշադրության կենտրոնում» կինոնկարին, գրում է 7days.ru-ն։

Նույն շարքից