Առողջապահություն 

Հայաստանը ամենավատ սննդակարգ ունեցող երկրների ցուցակում առաջինն է

Հայաստանը գլխավորել է ամենավատ սննդակարգով երկրների ցուցակը: Բելգիան եւ Հունգարիան այդ ցուցակում զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղը: Իսկ ահա ամենալավ սնվող երկրների եռյակը կազմել են Չադը, Սիերա-Լեոնեն եւ Մալին: Այս մասին են հայտնում աշխարհի 197 երկրներում անցկացված գլոբալ հետազոտության հեղինակները:


Global Burden of Diseases Nutrition and Chronic Diseases Expert Group-ի կողմից (NutriCoDE) անցկացված հետազոտության շրջանակներում ընդգրկվել է 4.5 մլրդ չափահաս մարդ՝ մոլորակի բնակչության 90 տոկոսը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Global ամսագրում:



Պարզվել են, որ բարեկեցությունն ու գնողունակությունը անմիջական կապ չունեն լավ սնվելու հետ: Բոլորից վատ սնվում են այնպիսի երկրներում, ինչպիսին են ԱՄՆ-ն, Կանադան, Նոր Զելանդիան: Այնտեղ, ի տարբերություն ասիական եւ աֆրիկյան երկրների, մարդիկ նախընտրում են ոչ այնքան օգտակար ֆասթ-ֆուդը:

Ամենալավ սնվող երկրների տասնյակը.

1. Չադ

2. Սիերա–Լեոնե

3.  Մալի

4. Գամբիա

5.  Ուգանդա

6. Գանա

7. Կոտ դ’Իվուար

8. Սենեգալ

9. Իսրաել

10. Սոմալի

Ամենավատ սնվող երկրների տասնյակը.

1. Հայաստան

2. Հունգարիա

3. Բելգիա

4. Չեխիա

5. Ղազախստան

6. Բելառուս

7. Արգենտինա

8. Թուրքմենստան

9. Մոնղոլիա

10. Սլովակիա

Նույն շարքից