Մոսկվայում 62-ամյա կինը երեխա է ունեցել, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները: 10 տարի առաջ որդուն կորցնելուց հետո նա որոշել է ռիսկի գնալ: Բարեբախտաբար, երեխան առողջ է ծնվել:
Դստեր համար ծնողները յուրահատուկ անուն են ընտրել՝ Կլեոպատրա:
Երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով` փետրվարի սկզբին: Կինը, հանդիպելով լրագրողների հետ, խոստացել է, որ կվերադառնա ծննդատուն` 2-րդ երեխայի հետևից: