Առողջապահություն 

Էբոլա վիրուսի զոհերի թիվը Արևմտյան Աֆրիկայում մոտենում է 9500-ին. ԱՀԿ

analitik.am

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներըի Էբոլա վիրուսի զոհերի թիվը փետրվարի 13-ից աճել է 189, իսկ վարակվածների թիվը` 372 մարդով: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկսվելուց հետո Գվինեայում, Լիբերիայում ու Սիեռա Լեոնեում մահացել է 9442 և վարակվել է 23.371 մարդ: Այս մասին հաղորդում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը:


Լիբերիայում զոհերի թիվը կազմել է 3947 մարդ, իսկ վարակվածների թիվը` 9096 մարդ: Սիեռա Լեոնեում զոհերի թիվն ավելի պակաս է` 3423 մարդ, սակայն ավելի շատ է վարակվածների թիվը` 11.155 մարդ: Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսով վարակվածների ամենամեծ թիվը բաժին է ընկնում հենց Սիեռա Լեոնեում: Ինչ վերաբերում է Գվիենային, ապա այստեղ առկա են զոհերի ու վարակվածների ամենափոքր ցուցանիշները` համապատասխանաբար 3120 և 2072 մարդ:

Նույն շարքից