Բանգլադեշում մարդատար լաստանավի ու բեռնատար նավի ու բեռնանավի բախման հետեւանքով անհայտ կորել են տասնյակ ուղեւորներ: Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը, նշելով, որ մարդադար լաստանավի աղետը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում:
Լաստանավի վրա գտնվել են 70-150 մարդ:
Ներկայումս փրկվել է ընդամենը 50 մարդ, որոնք ինքնուրույն լողալով հասել են ափ: Մյուսների ճակատագիրն անհայտ է:
Հիշեցնենք, որ Բանգլադեշում լաստանավերի բախումները կրում են պարբերական բնույթ: Նախօրդ տարվա օգոստոսին աղետի հետեւանքով զոհվել էր 149 մարդ: