Առողջապահություն 

Նուշի յուղը` ի նպաստ դեմքի մաշկի, մազերի և եղունգների

analitik.am

Նուշի յուղը օգտագործվում է մաքուր վիճակում կամ ավելացվում է կոսմետիկ միջոցներին` դրանց հարստացման նպատակով:


Այն բնական հակաօքսիդանտ է, համապատասխանում է ցանկացած մաշկի և մազերի, դանդաղեցնում է մաշկի ծերացումն ու վերացնում վարակիչ գործընթացները:

Օգտագործման եղանակները

1. Տաք յուղային դիմակ: Նախապես տաք ջրով թրջած ու քամած թուղտ-բամբակյա անձեռոցիկի վրա լցրեք 20-25 մլ նուշի յուղ: Թրջոցը դրեք դեմքի և պարանոցի վրա, վրայից ծածկեք փափուկ սրբիչով, թողեք 20-30 րոպե:

2. Աչքերի շուրջ կնճիռների վերացում: 5 գրամ նուշի յուղին ավելացրեք 1 կաթիլ վարդի յուղ:


3. Յուղոտ մազերի դեպքում: Մազերը լվանալուց 30-60 րոպե առաջ նուշի յուղը մաքուր վիճակում քսեք գլխի մաշկին:

 

4. Չոր մազերի պարագայում յուղը քսում են գլուխը լվալուց հետո` խոնավ, տաք մազերին:


5. Աճի խթանիչ: 30 մլ նուշի յուղին ավելացրեք 5-7 կաթիլ եթերային յուղ (նարինջ, նարդոս, բերգամոտ, իլանգ-իլանգ), քսեք մազերի արմատներին՝ թողնելով 15-60 րոպե:


6. Եղունգների ամրացման համար: 1 թեյի գդալ նուշի յուղին ավելացնել 2-3 կաթիլ կիտրոնի և իլանգ-իլանգի եթերային յուղ:


Բացելուց հետո խորհուրդ է տրվում պահել սառնարանի մեջ:

Աղբյուր` LADYNEWS

 

Նույն շարքից