Մշակույթ 

Հռոմի պապը կնկարահանվի ֆիլմում՝ մարմնավորելով ինքն իրեն

analitik.am

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կմարմնավորի ինքն իրեն ընտանեկան արկածային «Արևի մյուս կողմում» (Beyond the Sun) ֆիլմում՝ հայտնում է Variety-ն։ Ֆիլմի վրա աշխատանքը կսկսվի 2016 թվականի առաջին կեսին Իտալիայում։

Ինչպես նշում է պարբերականը՝ Հռոմի պապը անձամբ է խնդրել կինեմատոգրաֆիստներին ստեղծել ֆիլմ, որը կբացատրի երեխաներին Հիսուսի ուղերձը։

Նախագծի հիմքում ընկած է Նոր Ավետարանը։ Գլխավոր հերոսները կլինեն երեխաները, իսկ ֆիլմի վարձույթից ստացված շահույթը ծրագրվում է փոխանցել բարեգործությանը։

Նույն շարքից