Մշակույթ 

Շեքսպիրի տուն-թանգարանի անգլիացի աշխատակիցը հայերեն է խոսում

analitik.am

Arevelk-ը գրում է, որ անգլիացի բանաստեղծ, թատերագիր, թատերական գործիչ Ուիլյամ Շեքսպիրի տուն-թանգարանը գտնվում է Մեծ Բրիտանիայի Ստրեդֆորդ քաղաքում, որտեղ էլ 1564 թվականի ապրիլի 23-ին ծնվել է մեծ բանաստեղծը: Օրական երկու հարյուրից ավելի այցելու ունեցող տուն-թանգարանը՝ իր մի քանի մասնաշենքերով, Ստրեդֆորդի գլխավոր տեսարժան վայրերից է, որը այցելուներին տեղափոխում է շեքսպիրյան ժամանակաշրջան. գրական, թատերական, ընտանեկան ավանդույթներով հարուստ պատմական Անգլիայի մի ամբողջ դարաշրջան է ամփոփված Շեքսպիրի տուն-թանգարանի մասնաշենքերում:

Տանը, որտեղ ապրել են Շեքսպիրները, ցուցադրված են 1500-1600-ին բնորոշ կահույք, իրեր, ճաշելու և այլ պարագաներ, անձնական իրեր, ըստ նկարագրության վերականգնված է տան ընդհանուր մթնոլորտը, ննջարաններից ուր է որ՝ դուրս կգա ժանյակե օսլայած օձիքով Ուիլյամը՝ փետուրե գրիչը ձեռքին... Բայց մեծ գրողի փոխարեն այցելուներին դիմավորում են աշխատողները՝ շեքսպիրյան ժամանակաշրջանի հագուստներով և անվերջ պատմում մեծ գրողի մասին, ով ունեցել է մեծ ընտանիք, հարուստ կյանք, հասարակական, գրական գործչի և հաջող գործարարի համբավ, իսկ այսօր էլ, մահվանից 400 տարի հետո վայելում է համաշխարհային փառք՝ համարվելով Անգլիայի պատմության մեջ երբևէ պանծածված ամենամեծ գրողը: (Այս տարի Մեծ Բրիտանիայում և հատկապես նրա ծննդավայրում մեծ շուքով նշվելու է Շեքսպիրի մահվան 400-ամյակը):

4a4cf1a9168cc6c68e20d51add9ecceaՇեքսպիրի հայրական տան թանգարանի աշխատողներից մեկը՝ միսթր Փոլը, բոլոր այցելուներին հարցնում է՝ թե որ երկրից են և ժպտալով ասում, որ կարող է խոսել նրանց մայրենի լեզվով: Նա հավանաբար թանգարանի երկարամյա աշխատողներից է, քանի որ հասցրել է սերտել բազմաթիվ լեզուներով ողջույններ՝ մշակութային հրաշալի այդ կենտրոնի բազմազգ այցելուներին ժպիտ պարգևելու համար, ցույց տալով, որ ինչպես շեքսպիրյան այդ հազվագյուտ կենտրոնը, ժպիտ պարգևելը նույնպես իր երկրի այցեքարտերից մեկն է:

Մանրամասներն` այստեղ:

Նույն շարքից