Առողջապահություն 

Երեխան հիմնականում ժառանգում է հոր գեները

analitik.am

Գաղտնիք չէ, որ երեխան ժառանգում է  թե մոր, թե հոր գեները, սակայն ԴՆԹ-ի վերջին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հոր կողմից փոխանցվող գեներն ավելի ուժեղ են, քան մոր գեները,- այս մասին հայտնում է"REF News"-ը:  

Երեխան երկու ծնողներից էլ ստանում է ամեն գենից մեկ կրկնօրինակ, բացի սեռական քրոմոսոմներից, սակայն այդ կրկնօրինակները տարբեր ինտենսիվությամբ են աշխատում: Գիտնականները ուսումնասիրել են երկու ծնողների գեների կրկնօրինակների ինտենսիվությունը և եկել այն եզրակացությանը, որ հոր գեները   60% դեպքերում ավելի մեծ ակտիվություն են ցուցաբերում: Կենդանիների վրա արված փորձերը  ցույց են տվել, որ նրանց ձագերի ուղեղը հիմնականում հոր ուղեղի պոտենցիալն է ժառանգում:

Նույն շարքից