Առողջապահություն 

Ուշադրություն՝ Երեւանում մեկնարկում է կանանց անվճար բուժսպասարկման ակցիան

analitik.am

Այսօր՝ մարտի 9-ին, Երեւանում մեկնարկում է քաղաքապետարանի նախաձեռնած «Ձեզ համար, կանայք» ակցիան, որի շրջանակներում մայրաքաղաքի բնակչուհիները հնարավորություն կստանան անվճար բուժզննում անցնել, անհրաժեշտության դեպքում նրանք կենթարկվեն  որոշ անվճար վիրահատությունների:


Այս տարի ակցիան ենթադրում է բուժզննման ու վիրահատությունների հետեւյալ տեսակները.


-աչքերի վիրահատություն

-ընդհանուր վիրաբուժություն

-գինեկոլոգիական վիրահատություններ

-համակարգչային տոմոգրաֆիա

-վահանաձեւ գեղձի հետազոտություն (ներառյալ հորմոնների անալիզը)


Եթե Դուք տեսողական խնդիրներ, կամ որեւէ «ընդհանուր» վիրահատության (օրինակ, կույր աղիքի հեռացում), գինելոկոլոգիական պրոցեդուրաների կամ համակարգչային տոմոգրաֆիայի կարիք ունեք, ապա ակցիայի ընթացքում Ձեզ հնարավորություն կընձեռնվի  բոլոր այս ծառայությունները ստանալ անվճար: Իսկ ահա վահանաձեւ գեղձը խորհուրդ է տրվում զննել նույնիսկ ախտանիշների բացակայության դեպքում, քանի որ Հայաստանում հողի եւ ջրի մեջ յոդի դեֆիցիտի պատճառով վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրներով տառապում է ամեն երրորդ կինը: 


Եթե ցանկանում եք մասնակցել ակցիայի, պետք է դիմել գրանցման վայրի պոլիկլինիկա՝ տեղամասային թերապեւտին, որը նախնական բուժզննումից հետո կուղեգրի Ձեզ հետագա զննումների՝ կամ տվյալ պոլիկլինիկայում կամ ակցիային մասնակցող կլինիկաներից մեկում:


Հիշեցնենք, որ անցած տարի ակցիայի շրջանակներում բուժզննում էր անցել Երեւանի ավելի քան 26 հազար բնակչուհի, իրականացվել էր 1936 վիրահատություն, որոնցից 800-ը՝ աչքերի:

Ակցիայի հետ կապվածխնդիրների դեպքում զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարով՝ 1-08:


Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչություն՝ (010) 51-41-53, (010) 51-41-66 հեռախոսահամարներով։

Նույն շարքից