Առողջապահություն 

Փետրվարի 27-ից մարտի 3-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա` 199 տղա և 205 աղջիկ

analitik.am

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27- ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա` 199 տղա և 205 աղջիկ:



Փետրվարի 27-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 49 044 քաղաքացի: 


Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4481 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 995 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:

 

Նույն շարքից