Դժվար թե գտնվի մեկը, ով չունենա խալ: Խալերի առաջացման, նշանակության ու վտանգավորության մասին լեգենդներ են պտտվում: Շատ քչերը գիտեն, թե իրականում ի՞նչ է խալը, ո՞ր խալերն են վտանգավոր և, առհասարակ, ինչպե՞ս պետք է վարվել նրանց հետ: Այս հարցերով հյուընկալվեցինք Պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, «Դա Վինչի» պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Արմեն Հովհաննիսյանի մոտ:
– Բժիշկ Հովհաննիսյան, բոլորս ունենք խալեր, բայց, իրականում շատ տարբեր են դրանց մասին պատկերացումները: Ի՞նչ է խալը:
– Մաշկի վրա ցանկացած գոյացություն մարդիկ խալ են անվանում: Իրականում, բժշկական տեսանկյունից, խալը մելանոցիտներ պարունակող պիգմենտային գոյացությունն է՝ մելանոցիտների գունավորված կույտը մաշկի ինչ-որ մի կետում կամ հատվածում: Կան տարբեր գունավոր մաշկային գոյացություններ, որոնք, սակայն, զուրկ են մելանինից, օրինակ, ժողովրդական լեզվով՝ «կարմիր խալերը»: Իրականում դրանք անվտանգ (և անհրաժեշտության դեպքում) արագ ու դյուրին հեռացվող գոյացություններ են: Գոյություն ունեն տարատեսակ և տարաբնույթ խալեր՝ բնածին, ձեռքբերովի, մեծ, փոքր և այլն:
– Կարծիք կա, որ խալերը վտանգավոր են և նրանց ձեռք տալ չի կարելի: Իսկապե՞ս այդպես է:
– Մասամբ այտպես է, խալերի չափազանց քիչ քանակն է վտանգավոր: Կան, իհարկե՛, խալերից առաջացող ուռուցքներ՝ մելանոմաներ, որոնք բնույթով ամենաագրեսիվ ու վտանգավոր ուռուցքներն են: Նրանք շատ արագ են զարգանում, մեծ հակում ունեն տարածվելու, իսկ բուժման հավանականությունը նվազագույն է:
Ամբողջական հոդվածն այստեղ՝ med-practic.com