Ռազմական 

Դաշնակիցների օդուժին հաջողվել է լիկվիդացնել ԻՊ խմբավորման պարագլուխներից մեկին

Իրաքում ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի մուֆթի Աբու Դուջանա Ալ-Մասրին։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։

Գրոհայինը սպանվել է Ռամադի քաղաքից ոչ հեռու։ Նա 24 տարեկան էր։ Չնայած երիտասարդ տարիքին՝ Ալ-Մասրին մտել է ԴԱԻՇ-ի ղեկավարության կազմի մեջ և համարվել ահաբեկչական կազմակերպության հոգևոր առաջնորդներից մեկը։ Նրա հետ ոչնչացվել է ևս մեկ դաշտային հրամանատար՝ Ամար Համիդ Ալ-Ասաուին։

Հայտնի է, որ նրա իրական անունն է Մահմուդ Գանդուր։ 2013 թվականին նա ավարտել է Կահիրեի Այն- Շամս համալսարանը, որտեղ խաղացել է թատրոնում, զբաղվել սպորտով և նույնիսկ աշխատել երիտասարդական համալսարանական ռադիոյում։ Սակայն այնուհետև երիտասարդն ընկել է իսլամիստների ազդեցության տակ և փոխել ուղին։

Նույն շարքից