Առողջապահություն 

Ի՞Նչ Հետևանքներ Է Ունենում Քնի Խանգարումը

Քնի խանգարումներն իսկապես վտանգավոր են մարդու գլխուղեղի համար: Սա պարզել են Կալիֆոռնիայի գիտնականները:


2800 մարդկանց մասնակցությամբ կատարված փորձը ցույց է տվել, որ մի քանի տարի շարունակվող քնի խանգարումները բերում են հիշողության կորստի: Հոգեկան խանգարումների աճելու հավանականությունը մեծանում է 50 տոկոսով, ինչը համարժեք է 5 տարով տարիքի ավելացման:


 ՈՒղեղի աշխատանքի վրա ազդում է անգամ մի քանի անքուն գիշերը: Վատանում են ծրագրեր կազմելու, որոշումներ ընդունելու, սխալները գիտակցելու ընդունակությունները:


ՈՒպսալա համալսարանի գիտնականները ապացուցել են, որ նույնիսկ մեկ անքուն գիշերն էլ ուղեղում առաջացնում է փոփոխություններ, որը կարելի է համեմատել գլխին ստացած վնասվածքի հետ: Բանն այն է, որ քնած ժամանակ ուղեղը մաքրվում է տոքսիններից, եթե դա չի կատարվում, ապա սկսվում է բացասական փոփոխությունների մի ամբողջ շարք:

Նույն շարքից