Lenta-ի փոխանցմամբ`Իտալացի դերասան Ռաֆայել Շումախերը ներկայացման ընթացքում հենց բեմում իրական ինքնասպանության փորձ է արել: Տուժածին կոմայի մեջ հիվանդանոց են տեղափոխել:
Պիզայի Lux թատրոնում բեմադրված պիեսում հերոսի ինքնասպանության փորձի տեսարան է նախատեսված եղել: Հեղինակային տարբերակի համաձայն, նա պետք է գնդակահարեր իրեն: Շումախերն առաջարկել է այն փոխարինել կախվելով:
Նախնական տվյալներով, արկղը, որի վրա պետք է կանգներ դերասանը, բեմում չի եղել, իսկ օղակը պետք է կեղծ լիներ, սակայն իսկական է եղել: