Առողջապահություն 

Մարտի 6-ից մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 412 երեխա

analitik.am

Մարտի 6-ից մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 46146 քաղաքացի:



Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 5475 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 957 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:



Մարտի 6-ից մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 412 երեխա` 201 տղա և 211 աղջիկ:

Նույն շարքից