Առողջապահություն 

Թուրքիայում խոզի գրիպից մահացության երկրորդ դեպքն է գրանցվել

analitik.am

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իզմիթ նահանգում գրանցվել է խոզի գրիպից մահվան երկրորդ դեպքը, տեղեկացնում է Milliyet թերթի կայքը:

 



Իզմիթ նահանգում ևս երկու մարդ բուժվում է խոզի գրիպից:



Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարտի սկզբին խոզի գրիպից մահացել է Սըվաս նահանգի մի բնակիչ:



 

А/H1N1 վիրուսը հայտնաբերվել էր Մեքսիկայում, Կանադայում և ԱՄՆ-ում՝ 2009 թվականի վերջին, որտեղ գրանցվել են մահվան ելքով բազմաթիվ դեպքեր: Հիվանդությունը տարածվել է ավելի քան 200 երկրում:

Նույն շարքից