Առողջապահություն 

Կապանում բրուցելոզով 15 հիվանդի վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության

analitik.am

Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում շարունակվում է բրուցելոզով 15 հիվանդի բուժումը (ընդամենը հայտնաբերվել է 17 հիվանդ, որից 2-ը դուրս են գրվել): Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նրանց բուժումը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակում, հիվանդներն ապահովվում են անհրաժեշտ դեղորայքով և ունեն առողջացման դրական տեղաշարժ:



 

Հիշեցվում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը 2015 թվականի մարտի 5-ին է տեղեկատվություն  ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի 6 բնակիչ բրուցելոզ հիվանդությանը բնորոշ ախտանշաններով դիմել է բժշկական օգնության:



Վերջիններիս ախտորոշումը հաստատվել է նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքում: Նույն օրը տեղում իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դեպքերը կապված են մասնագիտական գործունեության հետ:

Նույն շարքից