Առողջապահություն 

ՄԱԿ-ի տվյալներով Էբոլա վիրուսով վարակված յուրաքանչյուր հինգերորդը՝ երեխա է

analitik.am

 

Էբոլա վիրուսով վարակվածների յուրաքնչյուր հինգերորդը երեխա է:

Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ֆարհան Հակը, նշելով, որ ներկայումս վարակված ավելի քան 24 հազար հիվանդներից 5 հազարը երեխաներ են:

 

Նրա խոսքերով Աֆրիկայի երկրներում բացի էբոլա վիրուսի դեմ պայքարից, առողջապահական միջազգային կազմակերպություններն իրականացնում են պատվաստումներ մի շարք այլ վարակիչ հիվանդությունների դեմ:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ներկայումս Էբոլա վիրուսից մահացել է 10179 մարդ, իսկ 24666-ը՝ վարակվել են:

 

 

Նույն շարքից