Առողջապահություն 

Ֆրանսիացի պատգամավորները թույլ չեն տա «կմախքանման» մոդելներին պոդիում բարձրանալ

analitik.am

Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի անդամներն այս շաբաթ քննարկման են դնելու օրինագիծ, որն արգելում է նորաձևության ցուցադրություններում չափից ավելի նիհար ու թերսնված մոդելների մասնակցությունը, ինչպես նաև անորեքսիայի քարոզը:


 

Ինչպես նշում է euromag.ru-ն, ֆրանսիացի պատգամավորների նպատակն է թույլ չտալ «կմախքանման» մոդելներին պոդիում բարձրանալ:


 

«Թերսնվելու փաստի քարոզն ու կոմերցիոն նպատակներով մարդկանց առողջությունը վտանգելն ուղղակի անթույլատրելի է»,-նշել է պատգամավոր Օլիվյե Վերանը:


 

Օրինագծի ընդունման դեպքում մոդելային գործակալություններին այլևս չի թույլատրվի աշխատանքի վերցնել թերսնման ախտանիշ ունեցող մոդելներին:


Օրնեքը խախտողներին կսպառնա մինչև 6 ամսվա ազատազրկում, ինչպես նաև 75.000 եվրո տուգանք:

Նույն շարքից