Առողջապահություն 

Բրոկոլին, բանանը և քնջութը ոսկորների խնդրի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցներն են

analitik.am

Բրոկոլին,  բանանը և քնջութը ոսկորների խնդրի դեմ պայքարելու ամենաարդյունավետ բնական միջոցներն են: 

 

 

Ինչպես գրում է Healthy Life Tricks-ը` երիտասարդ տարիքում շատ կարևոր է ակտիվ կենսակերպը, քանի որ դա նպաստում է ոսկորների աճին և զարգացմանը: Պարբերականը ներկայացրել է երեք մթերք, որոնք կարող են ամրացնել ոսկորներն և կանխել հետագայում օստեոպորոզի առաջացումը:


 

Բրոկոլի

Բրոկոլին իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ հանքանյութեր և սպիտակուցներ, ինչպես նաև կալցիում: Բրոկոլին առավել օգտակար է հում վիճակում ուտելը` աղցանների տեսքով:



Բանան

Բանանը ո՛չ միայն համեղ մրգերի շարքին է պատկանում, այլև` շատ սննդարար է: Այն կարող է սննդակարգի կարևոր բաղկացուցիչ մաս դառնալ հատկապես օստեպորոզի դեմ պայքարողների համար: Բանանը հարուստ է հանքանյութերով, մանգանով,  մագնեզիումով, ֆոսֆորով:  Բանանում առկա վիտամինները նպաստում են ոսկորների ամրությանը:



Քնջութ 

Քնջութը օստեոպորոզի դեմ պայքարող համեմունքներից է: Շատ օգտակար է նաև քնջութի ձեթը, որը հաճախ կարող է փոխարինել ձիթապտղի յուղին:  Այն պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, մանգան, պղինձ, մագնեզիում:  Կալցիումի պակաս ունեցողների համար  քնջութն ուղղակի անփոխարինելի մթերք կարող է հանդիսանալ: 

 

 

Նույն շարքից