Առողջապահություն 

Հայաստանում գրիպի համաճարակ չի գրանցվել, իսկ սուր շնչառական հիվանդությունների նոր դեպքերի թիվը կրճատվում է. ՀՀ ԱՆ

Հայաստանում գրիպի համաճարակ չի գրանցվել, իսկ սուր շնչառական հիվանդությունների նոր դեպքերի թիվը կրճատվում է, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։



Նրա խոսքով` երկրում գրանցված սուր շնչառական հիվանդությունների դեպքերի թվի աճը համաճարակի առաջացման պատճառ չի դարձել։



«Հիվանդների թիվը պետք է հինգ անգամ գերազանցի համաճարակային շեմը` համաճարակի մասին պաշտոնապես հայտարարելու համար, Հայաստանում այդ շեմը գերազանցվել է 1,5 անգամ, ինչը մտահոգիչ էր։ Իրավիճակը գնահատվել էր որպես բռնկում, և ձեռնարկվել էին համապատասխան միջոցներ», – ասաց Մուրադյանը։



Ինչպես նշեց նախարարը, ընդհանուր առմամբ գրանցվել է 1900 դիմում, 602 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Հոսպիտալացված հիվանդների ընդհանուր թվից 599–ը 0–18 տարեկան երեխաներ են, որի երեք քառորդը` դպրոցահասակ երեխաներ։ Նա պարզաբանեց, որ այս պատճառով էլ երկարացվել են դպրոցական արձակուրդները։



Հայաստանում դպրոցական արձակուրդները երկարացվել են մեկ շաբաթով` մինչև մարտի 29–ը` հաշվի առնելով գրիպով և ՍՇՀ–ով պայմանավորված հիվանդությունների աճի մասին տեղեկությունները։

 

«Դպրոցական արձակուրդները երկարացնելու որոշումից հետո հիվանդների դիմելու թիվը կրճատվել է` հասնելով 1400–ի, նկատվում է հիվանդության կտրուկ նվազում, և ես կարծում եմ, որ այդ միտումը կշարունակվի, և առաջիկա օրերին մենք կկարողանանք ասել, որ սպառնալիքը նահանջել է», – ասաց Մուրադյանը։–0– 

Նույն շարքից