Առողջապահություն 

Կաթը պայքարում է նաև ճարպակալման դեմ

Կաթը և կաթնամթերը խորհուրդ են տրվում որպես կալցիումի լավ աղբյուր, հատկապես՝ կանանց համար, ում հետագայում սպառնում է օստեոպորոզը: Այս մասին գրում է  Healthy Life Tricks-ը` ներկայացնելով, թե ինչպես կարող է մեկ բաժակ կաթը ազդել  օրգանիզմի վրա:



Կաթը պայքարում է ճարպակալման դեմ։



Ավելորդ կիլոգրամների դեմ պայքարելու համար շատերին խորհուրդ  է տրվում խուսափել կաթնեղենից, սակայն դա սխալ մոտեցում է, քանի որ կաթի պարունակության մեջ առկա կալցիումը կարող է օգնել քաշ կորցնելու գործում:



Այն ուտելիքները, որոնք մեծ քանակությամբ կալցիում են պարունակում, կարող են  կանխել ճարպակալումը: Ըստ հետազոտության` մարդիկ, ովքեր  ամեն օր կաթնամթերք են օգտագործում, ավելի քիչ են հակված ավելորդ քաշ հավաքելու:

 

Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ կանոնավոր կաթնամթերք օգտագործող մարդիկ 22 տոկոսով նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Բացի այդ, կաթը նպաստում է արյան ճնշման իջեցմանը, պաշտպանում է սրտի հիվանդություններից և ամրացնում ոսկորները:

Նույն շարքից