Առողջապահություն 

Մաղադանոսը խորհուրդ է տրվում օգտագործել որպես քաղցկեղի դեմ պայքարող միջոց

analitik.am

Ինչպես գրում է Healthy Life Tricks-ը` PubMed ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը բացահայտում է, որ մաղադանոսը սպանում է քաղցկեղի բջիջները, և այն կարելի է օգտագործել պարբերաբար: Մաղադանոսի ակտիվ բաղադրիչը, որը սպնում է քաղցկեղի բջիջները, ապիգենինն է:

 

Թոքերի քաղցկեղը ամենատարածվածն է, և այն ավելի շատ կյանքեր է խլում, քան հաստ աղիքի կամ կրծքի քաղցկեղը: 



Այն պարունակվում է նաև հետևյալ կանաչիներում և համեմունքներում` նեխուր, մանուշակագույն սոխ, նարինջ, երիցուկ, օրեգանո, համեմ, կարմիր գինի:



Ինչևէ, մաղադանոսն ամենահարուստն է այս բաղադրիչով, և այն խորհուրդ է տրվում օգտագործել որպես քաղցկեղի դեմ պայքարող միջոց: Քաղցկեղի ինստիտուտի ամսագրում հրապարակված տվյալներում նշվում է, որ հաճախակի խնձոր ուտող մարդիկ 60 տոկոսով նվազեցնում են թոքերի քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Օգտակար սննդամթերքներից են նաև կաղամբը և բրոկոլին: Կարևոր է այս մթերքներն ուտել հում վիճակում, ոչ թե եփած:

Նույն շարքից