Ֆրանսիայում ծխախոտ արտադրողները կպարտավորեցվեն փաթեթավորել իրենց արտադրանքը միանման տուփերով՝ առանց ֆիրմային վառ տարբերանշանների։ Նման դրույթը հաստատվել է ուրբաթ Ազգային ժողովի պատգամավորների ձայների մեծամասնությամբ՝ առողջապահության մասին նոր օրենքի նախագծի քննարկման շրջանակում։
Պատրաստվող օրինագծի այդ հոդվածի շուրջ դեբատները անցկացվել են լարված մթնոլորտում և շարունակվել մի քանի ժամ։
Զեկուցող, առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենն ընդգծել է, որ այլ երկրների փորձը ցույց է տալիս հուսադրող արդյունքներ։ Ավստրալիայում մեկ տարում ծխողների թիվը կրճատվել է 3 տոկոսով։
Առողջապահության մասին օրինագծի վերջնական հաստատման դեպքում «սիգարետային չեզոք փաթեթավորման» մասին հոդվածն ուժի մեջ կմտնի 2016-ի մայիսից։