Ջղախոտազգիների ընտանիքին պատկանող, 10-40 սմ բարձրության խոտաբույս է, 3-9 խոշոր, ձվաձեւ տերեւներով:
Տերեւներում հայտնաբերված են գլիկոզիդ, դառը ու դաբաղիչ նյութեր, կարոտին, վիտամիններ, կիտրոնաթթու, ադենին, սերմերում՝ լորձ, ճարպայուղ, ածխաջուր ֆակտոր, որը բարձրացնում է արյան մակարդելիությունը:
Բուժման մպատակով հիմնականում օգտագործում են բույսի տերեւներն ու սերմերը:
Տերեւներից պատրաստված ոգեթուրմը մեղմացնում է ատամնացավը: Սերմերը հարուստ լինելով լորձով, ներգործում են որպես հակաբորբոքիչ, պահպանում աղիքի ախտահարված մակերեսը: Սերմերը մեծ դոզայով ընդունելիս կարող են լուծ առաջացնել: Կլինիկորեն հիմնավորված է եզան լեզվի դրական ազդեցությունը նեւրասթենիայի, աթերրոսկլերոզի, շնչուղիների ու միզուղիների մի շարք հիվանդությունների սուր ու խրոնիկական հիվանդությունների ժամանակ:
Տերեւներից ջրաթուրմ պատրաստելու համար վերցնում ենք 10 գ չոր հումք, ի ժամ թրմում 200 մլ եռման ջրում ու ընդունում 1-ական ճաշի գդալ՝ օրեկան 3-4 անգամ: Տաք ջրաթուրմ պատրաստելու համար 1 ճաշի գդալ չոր, մանրացրած տերեւը թրմել 10 րոպե 1 բաժակ եռման ջրում եւ ըմպել կումերով՝ 1 ժամվա ընթացքում:
Ջրաթուրմ պատրաստում են նաեւ եզան լեզվի ու եղինջի տերեւների հավասարաչափ խառնուրդից: 2 ճաշի գդալ հումքը 20 րոպե 1 բաժակ եռման չրում թրմելուց հետո այն ըմպում օրվա մեջ 3 անգամ՝ քթային, արգանդային ու թութքային արյունահոսաության ժամանակ: