75-ամյա դերասան Ալ Պաչինոյին անօթեւանի տեղ են դրել, երբ նա զբոսնում էր Նյու Յորքում։ Լուսանկարները հայտնվել են Daily Mail Celebrity-ի Twitter–ում։ Ալ Պաչինոն շրջում էր քաղաքում մաշված վերարկուով, հին սվիտերով ու հնամաշ կոշիկներով։
Օսկարակիր դերասանի տեսքը շատ անհրապույր էր, իսկ անցորդները շրջվում էին, ոչ թե որովհետեւ ճանաչում էին նրան, այլ որովհետեւ նրան անօթեւանի կամ խելագարի տեղ էին դնում։
Բացի դրանից Ալ Պաչինոն վազել էր դեպի փողոց ու ինքն իրեն ինչ-որ բան էր խոսում։
Ավելի ուշ պարզվել է, որ նման անսովոր հանդերձանքով դերասանը շտապում էր բրոդվեյյան թատրոններից մեկը, որտեղ պետք է մասնակցեր բեմադրության։
