Այսօր Ազգային ողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ «Զիկա» վարակը տարածվում է հիմնականում մոծակի միջոցով, նման տեսակի մոծակներ Հայաստանում չեն բնակվում՝ բնակլիմայական պատճառով:
Նախարարի խոսքով, Հայաստանում այդ վարակի տարածման հավանականությունը շատ ցածր է, Հայաստանն այդ հիվանդությունից դուրս գոտիում է գտնվում. «Հավանական է, եթե այն երկրներում, որտեղ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, վարակվեն»: