Առողջապահություն 

Խաղողի կորիզի օգտակար հատկությունները

analitik.am

Քչերը գիտեն խաղողի կորիզի օգտակար հատկությունների մասին: Այն մաքրում է օրգանիզմը, բարելավում տեսողությունը, հոգ է տանում սրտի մասին և կարգավորում ճնշման արյան մակարդակը: Բացի այդ, այն նաև կանացի գեղեցկության բանալին է:



Խաղողի կորիզի օգտակար հատկությունների մասին մեզնից շատերը նախընտրում են հանել խաղողի կորիզները և տանել չեն կարողանում, երբ դրանք ատամի տակ են ընկնում: Սակայն դրանք անհավանական օգտակար հատկություններ ունեն և կարող են օգնել պահպանելու մեր օրգանիզմի առողջությունը, գեղեցկությունը և երիտասարդությունը:



Դրանք հակաօքսիդանտներ են պարունակում:



Խաղողի կորիզում մեծ քանակությամբ ֆենոլ կոչվող նյութ է պարունակվում, որը հայտնի է որպես հզոր հակաօքսիդանտ:



Դրանք մաքրում են օրգանիզմը:



Բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ խաղողի կորիզներն օգնում են պաշտպանել օրգանիզմն աղտոտումից, ծխախոտի վնասակար հետևանքներից, ինչպես նաև՝ կանխում են սթրեսի կողմնակի հետևանքները:



Դրանք լավացնում են արյան շրջանառությունը:



Խաղողի կորիզները բարելավում են արյան շրջանառությունը, կանխում թրոմբների առջացումը և կարգավորում զարկերակային ճնշումը:



Խաղողի կորիզներն ունեն բորբոքումը նվազեցնող հատկություն: Դրանք օգտակար են այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են՝ արթրիտը, դերմատիտը, կոլիտը, գաստրիտը, միզապարկի բորբոքումը:



Խաղողի կորիզների օգտակար հատկությունների շարքը համալրում են հետևյալ ազդեցությունները. առողջացնում է մազերը և կանխում ճաղատացումը, կանխարգելում է քաղցկեղի առաջացումը, լավացնում տեսողությունը, արդյունավետորեն խնամում մաշկը` այն ազատելով սև կետերից:


Աղբյուր՝  Վրեժ Հակոբյան 

Նույն շարքից