Դերասան Անդրեյ Գայդուլյանը, որն առավել հայտնի է «Ունիվեր» և «Սաշատանյա» սերիալներում դերերով, ավարտել է քաղցկեղից բուժումը: Այս մասին դերասանը հայտնել է ինսթագրամյան իր էջում:
«Աստծո շնորհիվ, Ձեր, Ձեր աղոթքների և պարզապես բարի մաղթանքների շնորհիվ, բժիշկների շնորհիվ, լավ և շատ լավ մարդկանց, ընկերների շնորհիվ՝ մենք ավարտեցինք բուժումն ու վերադարձանք Մոսկվա»,- հայտնել է Գայդուլյանը:
Այն մասին, որ դերասանը բուժվում է լիմֆոմայից, հայտնի է դարձել 2015 թ. հուլիսի վերջին: